Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2:0) ստացել է ձախ ծնկի միջկողային կապանի վնասվածք, հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Նորվեգիայի հավաքականի առաջիկա հանդիպումները՝ Իսրայելի (հոկտեմբերի 11) և Նոր Զելանդիայի (հոկտեմբերի 14) դեմ: Թե երբ նա կվերադառնա խաղադաշտ, դեռևս չի հստակեցվում:
«Վեսթ Հեմի» հետ խաղում Էդեգորը դուրս էր եկել մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել էր արդեն 30-րդ րոպեին:
2025/26 մրցաշրջանում նորվեգացին 7 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ կատարելով 2 գոլային փոխանցում:

























































