«Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում. Այս մասին գրում է Sky Sport-ը:
«Միլանը» հետաքրքրված է 32-ամյա սերբի ծառայություններով: Իտալական ակումբը ցանկանում է ուժեղացնել կազմը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու համար:
Նախկինում Տադիչին ցանկանում էր ձեռք բերել «Բարսելոնան»: