Հայաստանի հավաքականը Երևանից չարթերային թռիչքով մեկնելով Գերմանիա՝ այնտեղից ավտոբուսով ուղևորվել է Շվեյցիա ու հանգրվանել է Սենտ Գալլեն քաղաքի Օբերվայդ հյուրանոցում։
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հրապարակել է հավաքականի ժամանման տեսանյութը՝ ցույց տալով ,թե ինչպես են մեր ընտրանու ֆուտբոլիստները մեկնել Երևանից, ինչով են զբաղվել օդանավում և ինչպես են ուղևորվել Շվեյցարիա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին մեր ընտրանին ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակում մրցելու է Լիխտենշտեյնի հետ։