Ղազախստանի առաջնության 19-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց Կարագանդայի «Շախտյորին»:
Տանտերերի կազմում 4-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Սա հայ ֆուտբոլիստի 5-րդն գոլն էր ընթացիկ առաջնությունում:
Այս խաղից հետո «Աստանան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: