«Սևան» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել սերբ դարպասապահ Մարկո Դրոբնյակի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունւ։
26 ամյա դարպասապահի վերջին ակումբը եղել է սերբական «Նովի Պազար» թիմը, իսկ մարզական կարիերան Դրոբնյակը սկսել է «Բորաց» թիմում։ Հանդես է եկել նաև սերբական այլ թիմերում։
«Սևանը» բարի գալուստ է մաղթում Մարկո Դրոբնյակին։