Ընթանում է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Բելգիա-Պորտուգալիա խաղի (1-0) երկրորդ կեսը։
Երկրորդ կեսի սկզբնամասում բելգիացիների ֆուտբոլիստ Կևին դե Բրույնեն փոխարինում խնդրեց մարզչական շտաբից։
Ամենայն հավանականությամբ, սա առաջին կեսում Ժոաու Պալինիի սահանկումից հետո ստացած վնասվածքի հետևանքն է։ Հարկ է նշել, որ այդ արարքի համար պորտուգալացին դեղին քարտ էր ստացել։
Դե Բրույնեի փոխարեն խաղը շարունակում է Դրիս Մերտենսը