Ամերիկյան «Ինտեր Մայամին» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ամերիկյան ակումբը ցանկանում է բելգիացուն միավորել Լիոնել Մեսիի, Լուիս Սուարեսի և Ռոդրիգո դե Պաուլի հետ։
Նշվում է, որ դեռևս 2025 թվականի ամռանը ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր Դե Բրույնեի նկատմամբ «Ինտեր Մայամիի» և «Սան Դիեգոյի» հետաքրքրության մասին։ Այն ժամանակ բելգիացին բանակցություններ էր վարել երկու ակումբների հետ, սակայն նախընտրել էր մնալ Եվրոպայում։
Այժմ, ինչպես պնդում է Mundo Deportivo-ն, MLS տեղափոխվելու տարբերակը կրկին արդիական է դարձել։ Բացի «Ինտեր Մայամիից», ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև «Չիկագո Ֆայրն» ու «Սան Դիեգոն»։
Հավելենք, որ «Նապոլիի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































