«Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իտալական ֆուտբոլի գլխավոր խնդիրներից մեկի մասին՝ ընդգծելով երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ վստահության պակասը։
«Պետք է հնարավորություն տալ երիտասարդներին։ Երբ նոր էի եկել, կարծում էի, թե Վերգարան 18 տարեկան է… բայց պարզվեց՝ նա 23 է։ Բելգիայում կամ Անգլիայում 18 տարեկանում արդեն ընդգրկվում ես մեկնարկային կազմում, մինչդեռ Իտալիայում փիլիսոփայությունը բոլորովին այլ է:
Նա պարզապես պետք է անընդհատ կատարելագործվի և խաղա, խաղա ու էլի խաղա: Վերգարան հիանալի է դրսևորում իրեն և դեռ մեծապես կօգնի մեզ»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ 23-ամյա Անտոնիո Վերգարան նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































