«Սևանը» մարզումային գործընթացին զուգահեռ պլանավորել է անցկացնել ընկերական-ստուգողական խաղեր։
Առաջին նման խաղում՝ հունիսի 29-ին Արմեն Շահգելդյանի թիմի մրցակիցն է լինելու «Ալաշկերտը»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հուլիսին «Սևանը» ևս երեք ընկերական հանդիպում կունենա՝ ամսի 7-ին մրցելով «Արարատ-Արմենիայի», 14-ին՝ «Նորավանքի», իսկ 17-ին՝ «Փյունիկի» հետ։