Պորտուգալացի դարպասապահ Դիոգո Գիլերմինո Բաբո Ֆիգերեդոն, որը արդեն բոլորին հայտնի է որպես Դիդի, շարունակելու է իր ելույթները «Սևանի» կազմում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Շատ կարճ ժամանակահատվածում Դիդին դարձավ «Սևանի» դարպասի հուսալի պաշտպանն ու վայելում է մարզիչների և խաղընկերների սերն ու հարգանքը։
Ուրախ ենք, որ Դիդին մեր թիմում է, ու նրան նոր հաղթանակներ ենք ցանկանում «Սևանի» կազմում։
#ՄեզԲավարարումէմիայնհաղթանակը իսկ Դիդին մեր հաղթաթղթերից մեկն է․․․»,-ասված է հաղորդագրության մեջ: