Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մամուլի ծառայությունը ակումբի Instagram-յան պաշտոնական էջում տեսանյութ է տեղադրել թիմի մարզումից, որտեղ Ալեքսանդր Կոկորինը շրջադարձ հարվածով գոլ է խփում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի աշնանը Կոկորինը և Պավել Մամաևը Մոսկվայում երկու ծեծկռտուքների մասնակցություն ունենալու համար ձերբակալվել էին։ 2019-ի ամռանը ֆուտբոլիստները ազատ էին արձակվել։
Կոկորինը բանտից դուրս գալուց հետո թարմացրել էր պայմանագիրը «Զենիթի» հետ մինչև այս տարվա ամառը։ Մրցաշրջանի առաջին հատվածին թիմը Կոկորինին հայտավորել չէր կարողացել։