Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար։
Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ պայքարում 3:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակիչում է նաև Ախուրյանի մարզադպրոցի սան 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ում մրցակիցը` մոլդովացի Անդրեյ Չիրյակովը վնասվածքի պատճառով ռինգ դուրս չի գա։
Եզրափակիչները կկայանան հունիսի 24-ին։