Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ավան ակադեմիայում հունիսի 20-ից մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի զարգացման հերթական մրցաշարը, որը Հայաստանում անցկացվող առաջնություններից թվով չորրորդն է։
Մրցաշարին այս անգամ մասնակցում են Հայաստանի մինչև 15 և մինչև 16 տարեկանների, ինչպես նաև Ղրղըզստանի և Լիբանանի մինչև 16 տարեկանների հավաքականները։
Մեր Մ-16 հավաքականը քիչ առաջ 6-4 հաշվով հաղթեց Լիբանանի Մ-16 հավաքականին: