«Արարատ Արմենիայի» հարձակվող Ջեյսոն Մարտինեսը տեղափոխվել է իսպանական «Ալբասետե»։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը միացել էր «Արարատ Արմենիային» նախորդ տարվա սեպտեմբերին։ Երևանյան թիմի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 18 հանդիպում, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Ջեյսոնին և մաղթել նրան հաջողություն: