Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ կիսաեզրափակիչի 2-րդ մասնակիցը:
Արթուր Բազեյանից բացի պայքարը շարունակում է նաև 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ով 1/4 եզրափակիչում առավելության հասնելով Գերմանիան ներկայացնող Բեննոսա Էնիշի նկատմամբ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 4:1 հաշվով: