Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտի» և Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Երկու խաղերն էլ կմեկնարկեն տեղական ժամանակով 19:00-ին:
Մեր չեմպիոնը, առաջին փուլը հաղթահարելու դեպքում կհանդիպի«Շերիֆ» (Մոլդովա)-«Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։