Հունիսի 22-29-ը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կկայանա բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի և Արցախի բոլոր ուժեղագույն մարզիկները:
Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Առաջնությունն ընտրական բնույթ է կրելու: Առաջնության արդյուքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը մասնակցելու է օգոստոսի 10-ից 20-ը Բոսնիա և Հերցոգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: