Հունիսի 17-ին Իտալիայում կմեկնարկի բռնցքամարտի Մ-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:
Մրցումների մեկնարկային օրը մեր մարզիկներից ասպարեզ դուրս կգա միայն 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, ով կմենամարտի շվեդ Պետեր Կուկի հետ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 8 մարզիկով:
Իտալիայում մենք ունենք նաև 2 աղջիկ ներկայացուցիչ: