Չեխիայի հավաքականը Եվրո-2020-ի առաջին տուրի խաղում 2-0 հաշվով հաղթեց Շոտլանդիայի ընտրանուն։
Չեխիայի ընտրանու ու «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
25-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել, ընդ որում երկրորդ գոլը նա խփեց դաշտի կենտրոնից։
Շիկը ավարտված մրցաշրջանում Բունդեսլիգայի 29 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։