«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 25-ամյա կիսապաշտպան Արամ Քոչարյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արամ Քոչարյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սան է։ Հանդես է եկել «Արարատ, «Լոկոմոտիվ, «Գանձասար և «Լոռի ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Արամ Քոչարյանին։