«Նորվիչը» կապ է հաստատել Հայաստանի հավաքականի հարձակվող Ներբերտո Բրիասկո Բալեկյանի հետ այն բանից հետո, երբ աստղ Էմիլիանո Բուենդիան տեղափոխվեց «Ասթոն Վիլա»: Այդ մասին հայտնում է The Sun-ին։
Ենթադրվում է, որ «դեղձանիկները» պատրաստ են արգենտինական «Ուրականին» վճարել 3,2 միլիոն ֆունտ ստերլինգ Բրիասկոյի համար, մինչդեռ հարավամերիկյան գրանդը՝ «Բոկա Խունիորսը», առաջարկում է ընդամենը 1,6 միլիոն ֆունտ:
Չեմպիոնշիփից ԱՊԼ վերադարձած «Նորվիչը» Բուենդիայի վաճառքից 38 միլիոն ֆունտ ստեռլինգ է վաստակել, այսինքն թիմն ունի բավարար միջոցներ նոր տրանսֆերների համար։
Հիշեցնենք, որ Բալեկյանի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էին «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյտը», իսկ հայ ֆուտբոլիստը նշել էր, որ «երազանք է խաղալ «Բոկայում», իմ և իմ ամբողջ ընտանիքի համար: Հուսով եմ, որ դա հնարավոր կլինի անել»։
Սակայն, ըստ մամուլի վերջին հաղորդագրությունների «Ուրականին» և «Բոկա Խունիորսին» չի հաջողվել համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։