Հեղինակավոր Transfermarkt պորտալ հայտնում է, որ Հայաստանի հավաքականի և «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս»։
Այս մասին հայտնում է նաև Perspectivasur-ը։ Ըստ աղբյուրի «Բոկա Խունիորսը» պայմանավորվել է «Ուրականի» հետ հարձակվող Նորբերտո Բրիասկոյի և կիսապաշտպան Էստեբան Ռոլոնի տեղափոխության վերաբերյալ։
Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստ Բրիասկոյի տրանսֆերը ձեռք է բերվել 3,5 միլիոն եվրոյի դիմաց և պայմանագիր կստորագրի երեք տարի ժամկետով: Իր հերթին Transfermarkt-ը հայտնում է, որ տրասնֆերի արժեքը կազմել է 2,89 մլն եվրո։
Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում երկու ֆուտբոլիստներն էլ բուժզննում կանցնեն և կստորագրեն պայմանագիր: