Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է:
Մասնակիցներից մեկն էր Հայաստանի ներկայացուցիչ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, ով առաջին իսկ գոտեմարտում պարտվեց մոլդովացի Պելիվար Պետրուին և դուրս մնաց պայքարից:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային վերջին ստուգատեսն է:
Այնուամենայնիվ, վերջնական հաշվարկների արդյունքում ամենայն հավանականությամբ ուղեգիր կշնորհվի նաև Ֆերդինանդ Կարապետյանին: