Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։
Այսօր ընկերական հանդիպում անցկացրին Երևանի «Փյունիկն» ու Գյումրու «Շիրակը»։ Վարդան Բիչախչյանի թիմը 2-0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։
Գոլերը հեղինակեցին Արման Ասլանյանն ու Լյովա Մրյանը։