«Նոայի» առաջատար Վլադիմիր Ազարովը հեռացել է երևանյան ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից։
«Շնորհակալ ենք գեղեցիկ խաղի համար, Վովա՛»,- ասվում է ակումբի էջում։
Ազարովը կարիերան կշարունակի ռուսական «Ակրոնում», որի գլխավոր մարզիչը Իգոր Պիկուշչակն է, որը նույնպես «Նոայից» էր տեղափոխվել այնտեղ։