«Տորինոյի» իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին կարող է առաջիկայում փոխել ակումբային գրանցումը:
Հռոմի «Ռոման» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը ու Բելոտիի տրանսֆերի համար առաջարկում է 15+5 (բոնուս) մլն եվրո: Հաղորդվում է, որ Բելոտին «գայլերի» տրանսֆերային գլխավոր թիրախն է, սակայն «Տորինոն» ցանկանում է ստանալ 30 մլն եվրո:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում Բելոտին դարձել է 13 գոլի հեղինակ: