Եթե «Տորինոն» նոր պայմանագիր չառաջարկի Բելոտիին, հարձակվողն առաջիկա ամռանը կհեռանա հարազատ թիմից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի ամառ:
Բելոտիի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ռոման» ու «Լիոնը»: «Միլանը» ցանկանում է գտնել 39-ամյա Իբրային փոխարինող, և թեկնածուների թվում է հենց Բելոտին: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո: Նախկինում հաղորդվում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Բելոտին դարձել է 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: