«Ինտերը» ձեռք կբերի «Տորինոյի» ու Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտիի տրանսֆերը, եթե չստացվի համաձայնության հասնել «Լացիոյի» արգենտինացի հարձակվող Անխել Կորեայի հետ:
Ինչպես հայտնում է Sportmediaset-ը, միլանյան թիմի առաջնային նպատակը Կորեայի հետ համաձայնության գալն է. չստացվելու դեպքում Միլան կուղևորվի Բելոտին:
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Կորեայի տրանսֆերի համար «Ինտերը» կառաջարկի 30 մլն եվրո, ինչը բավարարում է «արծիվներին»: