«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին կարիերան կարող է շարունակել Լոնդոնի «Չելսիի» կազմում, հայտնում է Corriere Granata-ն:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում իտալացին դարձել է 11 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո:
Բելոտին «Տորինոյում» է հանդես գալիս 2015 թ-ից, իսկ 2016 թ-ից հանդես է գալիս Իտալիայի հավաքականի կազմում:
Փետրվարին հաղորդվում էր, որ «Միլանը» Բելոտիին դիտարկում է որպես 39-ամյա Զլատան Իբրահիմովիչին փոխարինող: