Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր ռինգ դուրս կգա նաև Անի Հովսեփյանը։
Անին, չնայած մեկնարկում կրած պարտությանը, դեռ Օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ունի։ Նրա քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր և այն մարզիկները, ովքեր զիջել են 1/4 եզրափակիչում, դեռ հնարավորություն ունեն պայքարելու այդ մեկ ուղեգրի համար։
Դրա համար Անին պետք է տոնի երկու հաղթանակ։ ժամը 20:00-ին A ռինգում նա կմրցի ռուս Սաադատ Դալգատովայի հետ։
Դարչինյանն այսօր կմենամարտի վրացի բռնցքամարտիկի հետ. հաղթանակի դեպքում ՕԽ-ի ուղեգիր կնվաճի