Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որտեղ այսօր ռինգ է դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչ։
63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Գաբի Մամեդովի հետ. Մամեդովին վիճելի հաղթանակ է շնորհվել: Հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդում աչքի շրջանում կտրվածք է ստացել, ինը մրցավարների կողմից հաշվվել է որպես հարված Մամեդովից, ու նրան հաղթանակ է շնորհվել: Այդուհանդերձ, Բաչկովը կտրվածք է ստացել Մամեդովի հետ գլխով բախման արդյունքում: Մամեդովը արդյունքում օլիմպիական ուղեգիր է նվաճել:
Նշենք՝ Բաչկովն ամենայն հավանականությամբ ևս Տոկիոյի խաղերի ուղեգիր կնվաճի՝, քանի որ Եվրոպական վարկանիշային աղյուսակում առաջատարների թվում է:
Մեր մյուս ներկայացուցիչներից, 69 կգ քաշային Անի Հովսեփյանը մենամարտել է թուրք բռնցքամարտիկ, աշխարհի 2019թ. չեմպիոն Բուսենազ Սուրմենելիի հետ, սակայն պարտություն է կրել:
Պարտություն է կրել նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը. մրցավարների որոշմամբ նա 3-2 հաշվով զիջել է բրիտանացի Չիվոն Կլարկին:
Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը ևս պարտություն է կրել:
Այսօր՝ հունիսի 6-ին, դուրս կգա 75 կգ քաշային Արման Դարչինյանը։Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: