Զագրեբում Խորվաթիայի ու Հայաստանի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնում:
Առաջին խաղակեսից հետո աշխարհի փոխչեմպիոնները հաղթում են 1-0 հաշվով: Խաղի 24-րդ րոպեին Մոդրիչի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն:
Խաղի մեկնարկում վտանգավոր հարված կատարեց Էդգար Բաբայանը, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից: Դրանից հետո Խորվաթիան ամբողջովին տիրեց խաղային առավելությանն ու ստանձնեց խաղը թելադրողի պարտականությունները: Մեկ անգամ վտանգավոր հարվածից հետո մեր թիմին փրկեց Յուրչենկոն: 42-րդ րոպեին Մոդրիչը մեն-մենակ մնաց Յուրչենկոյի առջև, փոխանցեց, սակայն Պերիշիչը չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Խաղակեսի վերջին րոպեին Պերիշիչի հարվածից հետո Յուրչենկոն փրկեց, իսկ Պաշալիչի գեղեցիկ ոճով կատարված հարվածից հետո գնդայը դիպավ դարպասաձողին:
Առաջին խաղակեսում մեր թիմը դարպասի ուղղությամբ 4 հարված կատարեց, իսկ Խորվաթիան սպառնաց 9 անգամ, որից 3-ը դարպասին: