Թոմաս Տուխելի պայմանագիրը «Չելսիի» հետ, Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո, ավտոմատ կերպով երկարաձգվել է մինչև 2024 թվականը, հայտնում է Bild-ը:
Ըստ աղբյուրի, կողմերը որոշել են օգտագործել պայմանագրում առկա տարբերակը և ավտոմատ կերպով երկարաձգել են պայմանագիրը մեկ տարով:
Բանն այն է, որ Տուխելի գործակալ Օլաֆ Մայնկինգը նախնական պայմանագրում «Չելսիի» հետ սահմանել էր ժամկետ մինչև 2023 թվականը` Չեմպիոնների լիգայում հաղթանակի դեպքում պայմանագրի ավտոմատ երկարացման մասին կետ ներառելով համաձայնագրում:
Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկությունից հետո Տուխելը ստանձնեց «Չելսին» այս տարվա հունվարի վերջին: