Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կարող է շարունակել ԲԿՄԱ-ի կազմում:
«Матч ТВ»-ն հայտնում է, որ Գալոյանի հետ բանակցում է ԲԿՄԱ-ն: Հաղորդվում է նաև, որ բանակայինները պատրաստվում են Գալոյանի հետ պայմանագիր ստորագրել առանց փորձաշրջանի:
Ռուաստանի ուժեղությամբ երկրորդ լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 39 խաղում Գալոյանը դարձել է 5 գոլի հեղինակ: