Անցած մրցաշրջանի «Վելեսի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Արթուր Գալոյանը վերադարձել է ակումբ, հայտնում է ՖԱԼ-ի պաշտոնական կայքը:
Նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2023 թվականի ամառ:
Կիսապաշտպանն անցած մրցաշրջանում «Վելեսի» կազմում անցկացրել է 41 հանդիպում ՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջերս փորձաշրջան էր անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում։