«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է՝ ինչու է որոշել հեռանալ թուրինյան ակումբից։ Ավելի վաղ դարպասապահը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին լքելու է թիմը։
«Տհաճ էր տեսնել, որ առաջին իսկ դժվարությունների հետ մեկտեղ թիմի ոգևորությունը նվազում է։ Իսկական երկրպագուները առաջին իսկ անհաջողությունների դեպքում չեն նախատում թիմին։ Եթե ես երկրպագում եմ «Յուվենտուսին», այդ թիմի խաղացողներն ինձ համար ամենալավը կլինեն ողջ մրցաշրջանի ընթացքում, ոչ թե միայն մինչև փետրվար։
Ինձ նաև նյարդայնացնում էր այն, որ ինչ-որ մեկը մտածում էր, թե ես «Բարսելոնայի» դեմ խաղացել եմ Անդրեա Պիռլոյի հետ ընկերության պատճառով։ Ինձ մնացորդներ պետք չեն։ Հենց այն զգացումը, որ ինչ-որ մեկը կասկածում է ինձ, ստիպեց ինձ լքել «Յուվենտուսը»»,- Բուֆֆոնի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։