«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը շնորհավորել է իր թիմակցին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, նոր ռեկորդի առթիվ։ Նախօրեին՝ հունվարի 20-ին, Իտալիայի Սուպերգավաթի՝ «Նապոլիի» դեմ խաղում (2-0) պորտուգալացին խփեց կարիերայի 760-րդ գոլը։ Ռոնալդուն բացարձակ ռեկորդ սահմանեց կարիերայում խփած գոլերի քանակով։
«Կարող էիր միքանի գոլ ինձ չխփել։ Ամեն դեպքում, շնորհավորում եմ նոր ռեկորդի կապակցությամբ։ CR…760»,- գրել է Բուֆֆոնը ինստագրամյան իր էջում։
«Շնորհակալ եմ, լեգենդ»,-պատասխանել է Ռոնալդուն։
Посмотреть эту публикацию в Instagram