Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջին ուսումնամարզական հավաքն է սկսել Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:
Մեր ընտրանին՝ մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի և Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ երկշաբաթյա հավաք է անցկացնում Oլիմպավանում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեսանյութ է ներկայացրել հավաքականի մարզումից:
Հիշեցնենք՝ հավաքին մասնակցում է 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարին:
Այս մարզիկներից միայն Կորյուն Սողոմոնյանն է ապահովել օլիմպիական ուղեգիրը, բայց մրցակցային փորձը բարելավելու համար կմեկնի Փարիզ: Մեր ընտրանին մրցավայր կմեկնի հունիսի 1-ին: