«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը պատմել է՝ ինչպես լոնդոնյան թիմին հաջողվեց հասնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Վերջին մի քանի ամիսներին մենք մեծ ինքնավստահություն ձեռք բերեցինք՝ շնորհիվ մեր ցուցադրած խաղի։ «Պորտուի» ու «Ատլետիկոյի» դեմ դժվար էր խաղալ՝ կապված ամուր պաշտպանության հետ։ Նրանք նստում են իրենց կիսադաշտում ու սպասում քո սխալներին։ Ինձ համար դրանք ամենաբարդ խաղերն էին։
Ամենից շատ ինձ դուր եկավ «Ռեալի» դեմ պատասխան խաղը, երբ մենք եզրափակիչ դուրս եկանք։ Հիանալի էր»,- Հավերցի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը։