Վանաձորի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում այսօր մեկնարկել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին 13 քաշային կարգում մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի, նաև Արցախի 200-ից ավելի բռնցքամարտիկներ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի առաջնության բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Նա նշել է, որ բռնցքամարտի պատանիների առաջնությունը Վանաձորում անցկացնելը ինքնանպատակ չէ: Վանաձորը մշտապես ունեցել է բռնցքամարտի հարուստ ավադույթներ և ֆեդերացիան խնդիր ունի կրկին աշխուժացնել բռնցքամարտը ինչպես Վանաձորում` այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում:
Բռնցքամրտի պատանիների Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի կդառնան մայիսի 31-ին: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: