Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը մտադիր է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Լոնդոնի «Չելսի», որի կազմում հանդես է եկել մինչև «Արքայական ակումբ» տեղափոխվելը։ Էդենը վստահ է, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի պոտենցիալ տրանսֆերը վերջնականապես կփակի նրա ճանապարհը Ռեալի մեկնարկային կազմ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» դիտարկում է Ազարի հնարավոր վերադարձը։ Մինչ այդ «Ռեալը» նրան տրանսֆերի էր հանել ու գումար սահմանել։
Ազարը «Ռեալ» է տեղափխովել 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այդ նա 7 տարի պաշտպանել էր «Չելսիի» գույները, իսկ կարիերայի սկզբում խաղում էր «Լիլլում»։ Ավարտված մրցաշրջանում Ազարը իսպանական Պրիմերայի 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։