«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ պատմել է Անգլիայում իր առաջին մրցաշրջանի մասին․
«Հիմա ես ինձ լավ եմ զգում։ Կարծում եմ՝ վատ մարզավիճակում չեմ։ Միշտ կա մի բան, որի վրա պետք է աշխատել, մի բան, որը կարելի է ավելացնել և ավելի լավ օգնել թիմին։
Ես շատ ուրախ եմ լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասնիկը։ Ես այս մարզաշապիկը հպարտությամբ եմ կրում։ Ինչպես ավելի վաղ նշեցի, ես իսկակական ֆուտբոլային աշխատող եմ, ու մտադիր եմ իմ լավագույն խաղը ցույց տալ ամեն խաղում։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի մենք միասին վայելենք երջանիկ պահերը»,- Կավանիի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Կավանին 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցած տարվա հոկտեմբերին՝ ազատ խաղացողի կարգավիճակով ՊՍԺ-ից, որի կազմում 7 տարի հանդես է եկել։ Մինչ այդ նա խաղացել է «Նապոլիում», «Պալերմոյում» և հարազատ «Դանուբիոյում»։
ՄՅՈՒ-ն 37 խաղից հետո 71 միավոր է վաստակել ու ապահովել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Չորեքշաբթի՝ մայիսի 26-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցի «Վիլյառեալի» հետ։