Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ, իսկ այժմ Կիևի «Դինամոյի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ երիտասարդ Նեյմարը կարող էր լինել «հանքափորների» ֆուտբոլիստ: Սակայն ուկրաինական ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը բրազիլացու գինը՝ 15 միլիոն եվրոն, չափազանց բարձր էր համարել:
«Մենք պատրաստ էինք ձեռք բերել Նեյմարին, բայց Ախմետովին խնդրեցին վճարել 15 միլիոն եվրո: Նա ասաց, որ չի ցանկանում այդքան վճարել մեկ խաղացողի համար», — Լուչեսկուի խոսքերն է մեջբերում լրագրող Էմանուել Ռոսուն:
Հիշեցնենք, որ Կիևի «Դինամոյի» հետ միասին այս տարի Միրչա Լուչեսկուն նվաճեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մեդալները և Ուկրաինայի Սուպերգավաթը: