Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ երկու տարի առաջ նա ցանկանում էր վերադառնալ «Շախտյոր», և պատրաստ էր աշխատել անվճար:
«Թուրքիայի հավաքականից հետո ինձ ընդմիջում էր պետք: Առողջական խնդիրներ կային, ես ուզում էի տանը լինել:
Հետո ես մի քանի անգամ զանգահարեցի «Շախտյոր» և անվճար առաջարկեցի իմ ծառայությունները: Ասացի, որ ես կարող եմ վերադառնալ և օգնել երիտասարդներին: Երիտասարդ ֆուտբոլիստներ դառնալու գործընթացը բավականին բարդ գործընթաց է: Ես զգում էի, որ կարող եմ և ուզում եմ աշխատել, բայց «Շախտյորը» այլ ճանապարհ ընտրեց և ճիշտ արեց»,- մեջբերում է ռումինացի մասնագետին FootballHub-ը:
Հիշեցնենք, որ Լուչեսկուն «Դինամոյի» ղեկը ստանձնեց 2020-ի ամռանը և առաջին իսկ մրցաշրջանում Կիևյան ակումբին հասցրեց չեմպիոնության: