Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, «Բարսելոնայի» դեմ խաղերից առաջ, խոսել է կատալոնական ակումբի խնդիրների մասին.
«Այդպես լինում է ցանկացած ակումբում, որտեղ սերնդափոխություն է: Հեշտ չէ վերակառուցել թիմը: «Բարսան» այսպիսի խնդիրներ կբախվի նաև հաջորդ տարի:
Նրանք խաղադաշտ են դուրս բերում 17-18 տարեկան խաղացողների, բայց այդպիսի մակարդակում փորձառուներ են անհրաժեշտ: Խաղադաշտում փորձառու միայն Բուսկետսն ու Պիկեն են: Խաղում են նաև մի շարք տաղանդավոր խաղացողներ: Կտեսնենք նրանց առաջիկա խաղերում»,-ասել է Լուչեսկուն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի առաջին 2 տուրոմ «Բարսան» պարտվել է «Բավարիային» ու «Բենֆիկային»: