Իտալական «Միլանը» մտադիր է կազմն ուժեղացնել Լոնդոնի «Տոտենհեմի» միանգամից երկու ֆուտբոլիստներով։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Լոնդոնյան ակումբից կարող են հեռանալ մի շարք ֆուտբոլիստներ։ Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիները» հետաքրքրված են Սերժ Օրիեի և Էրիկ Դայերի ծառայություններով։
Ավելի վաղ կար տեղեկություն այն մասին, որ «Միլանից» կարող է հեռանալ Ռիկարդո Ռոդրիգեսը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միլանը» հեռացրեց գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին, ում փոխարինեց Ստեֆանո Պիոլին։