Հայտնի է դարձել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի բնույթը։
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ հղում կատարելով Պոգբայի շրջապատին, ֆրանսիացու մոտ ոտքի մատի ճաք է ախտորոշվել։
Այս վնասվածքի պատճառով Պոգբան պետք է մեկ շաբաթ անշարժ մնա։ Դրանից հետո 2-3 շաբաթ կպահանջվի վերականգնման համար, բայց դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի այդ շրջանը։
Ընդ որում, խաղացողը պատրաստվում է առանց վիրահատական միջամտության լուծել խնդիրը։
Ավելի վաղ պնդում էին, որ Պոգբան կոճի վնասվածք է ստացել։ Նա բաց կթողնի Եվրո-2020-ի՝ Իսլանդիայի ու Թուրքիայի դեմ խաղերը։