«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում (3: 3):
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին:
«Վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ: Նա կվերադառնա հենց որ պատրաստ լինի: Պոգբան մեզ համար շատ կարևոր է»,-նշել է Սուլշերը: