Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Ուկրաինայի Խարկով քաղաքից ժամանել է Հայաստան: Թիմային ձևաչափով անցկացված միջազգային մրցաշարում մեր ընտրանին գրավել է 3-րդ տեղը: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը.
Մեր ընտրանու կազմում հատկապես հաջող մրցելույթներ են ունեցել 46 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Նարեկ Ներսիսյանը և 70 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: Նրանք անցկացրած 4 մենամարտից 3-ում հաղթանակ են տոնել: Այս ստուգատեսը մեր պատանի բռնցքամարտիկների համար մրցակցային փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն էր: