Թվիթերում գործող The Mac Life էջում, որը նվիրված է երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին, տեսանյութ է հայտնվել, որը նկարահանվել է 2016 թվականին։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Մաքգրեգորը պորտուգալացուն խոստանում, որ գերազանցելու է նրան Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում։
Կոնորի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև կայացել է հետևյալ խոսակցությունը․
Մաքգրեգոր․ «Իսկ դու անձնական ինքնաթիռ ունե՞ս»
Ռոնալդու․ «Այո»
Մաքգրեգոր․ «Մի օր ես էլ եմ ցանկանում ինքնաթիռ ունենալ։ Դու առաջինն ես Forbes-ի ցուցակում, իսկ ես մոտ 35-րդը։ Ես կբարձրանամ»
Ռոնալդու․ «Այսպես, դու ո՞ր տեղում ես»
Մաքգրեգոր․ «38-րդ։ Բայց առաջինը կլինեմ։ Գուցե, հաջորդ տարի ես հասնեմ քեզ»
Նշենք՝ այս տարի Մաքգրեգորը գլխավորել է Forbes-ի թարմացված աղյուսակը՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին և Ռոնալդուին։
Հեղինակավոր Forbes հրատարակությունը ներկայացրել է 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկների վարկանիշային աղյուսակը: Այս տարվա ամենաբարձր վարձատրվող երեք մարզիկներն են՝
Քոնոր Մաքգրեգոր՝ 180 մլն եվրո
Լիոնել Մեսսի՝ 130 մլն եվրո
Կրիշտիանու Ռոնալդու՝ 120 մլն եվրո